Աշխարհի խոշորագույն քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակի աննախադեպ կրճատում է նկատվում
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված ճանապարհորդության եւ արդյունաբերական արտադրության սահմանափակումներն օդի աղտոտվածության մակարդակի աննախադեպ կրճատման են հանգեցրել աշխարհի խոշորագույն քաղաքներում, հայտնում է CNN-ը` վկայակոչելով օդի աղտոտման ուսումնասիրություններով զբաղվող IQAir ընկերության հետազոտությունը: Ընկերությունն ուսումնասիրել է PM 2.5-ի վնասակար մասնիկների մակարդակն աշխարհի 10 խոշոր քաղաքներում, որոնցից 7-ում, այդ թվում` Նյու Դելիում, Սեուլում, Ուհանում եւ Մումբայում, օդի որակի զգալի բարելավում է նկատվում:
Վերլուծաբանները քաղաքներից յուրաքանչյուրի համար ընտրել են խստագույն միջոցների հայտարարման եռամսյա ժամանակահատվածը, եւ պարզվել է, որ այս ընթացքում օդի աղտոտվածության մակարդակն իջել է տասնյակ տոկոսով:
Այդպես, օրինակ, Լոս Անջելեսում օդի աղտոտման մակարդակը նվազել է 31 տոկոսով, Մումբայում` 34 տոկոսով, Ուհանում` 44 տոկոսով, Սեուլում` 54 տոկոսով, իսկ Դելիում` 60 տոկոսով:
Ընդ որում, IQAir-ի վերլուծաբանները վստահ են, որ սահմանափակումները վերացումից եւ տնտեսության վերականգնումից հետո օդի աղտոտվածության մակարդակը կրկին կվերականգնվի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...