Թրամփը հայտնել է, որ 20 նահանգներ տեղեկացրել են համավարակի հետ կապված սահմանափակումների չեղարկմանը պատրաստվելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ներկայումս ամերիկյան 20 նահանգներ, որտեղ բնակվում է երկրի ամբողջ բնակչության 40 տոկոսը, հայտնել են սանիտարական սահմանափակումների արագ չեղարկմանը պատրաստվելու մասին, որոնք մտցվել էին կորոնավիրուսի հետ կապված, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«20 նահանգներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ բնակչության 40 տոկոսը, հայտարարել են, որ ծրագրեր են կազմում եւ նախապատրաստվում են ամենամոտ ապագայում տնտեսական գործունեության անվտանգ վերսկսմանը: Նրանք ցանկանում են աշխատանքի վերադառնալ»,- Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը:
Թրամփը հայտարարել է, որ Comfort լողացող հոսպիտալը, որը մարտի վերջին Նյու Յորք էր ուղարկվել համավարակի պայմաններում տեղական հիվանդանոցները բեռնաթափելու համար, շուտով կվերադառնա Վիրջինիա նահանգում գտնվող բազա: «Ես (Նյու Յորքի նահանգապետ) Էնդրյու Կուոմոյին հարցրեցի՝ կարո՞ղ ենք արդյոք Comfort-ը վերադարձնել: Նա ասաց, որ կարող ենք: Մենք նավը հետ կուղարկենք ամենամոտ ժամանակում, այն կպատրաստվի իր հաջորդ առաքելությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Սպիտակ տան` կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող Դեբորա Բիրքսն իր հերթին, ելույթ ունենալով նույն ճեպազրույցին, նշել է, որ ամերիկյան մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում ՝ Նյու Յորքում, համաճարակաբանական իրավիճակի բարելավում է նկատվում: «Մենք բարելավում ենք նկատում բոլոր հիմնական քաղաքային ագլոմերացիաներում»,- ասել է նա` հավելելով, որ մայրաքաղաքային Կոլումբիա շրջանում դեռ անկում չի գրանցվել:
Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները սկսում են «բացել երկիրը»: Վարչակազմը հրապարակել էր նոր առաջարկությունները կորոնավիրուսի կապակցությամբ ներդրված միջոցառումների դադարեցման վերաբերյալ: Սպիտակ տան ղեկավարը շեշտել էր, որ նահանգապետները կկարողանան ինքնուրույն որոշել` երբ հանել սահմանափակումները, քանի որ յուրաքանչյուր նահանգում իրավիճակը տարբեր է:
Ըստ Հոփկինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանություններից ստացված տեղեկատվության հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 824 հազար դեպք, մահացել է ավելի քան 45 հազար մարդ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...