ԱՄՆ Միսուրի նահանգը դատական հայց է ներկայացրել Չինաստանի դեմ
Միսսուրին դարձել է առաջին նահանգը ԱՄՆ-ում, որը դատական հայց է ներկայացրեց Չինաստանի դեմ կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, հայտնում է Fox News- ը:
Նահանգի իշխանությունները Չինաստանի կառավարությանը մեղադրում են կորոնավիրուսի համավարակի բարդության աստիճանի մասին ապատեղեկատվություն տրամադրելու մեջ եւ փոխհատուցում են պահանջում «կյանքի հրեշավոր կորուստների, մարդկային տառապանքների եւ տնտեսական ճգնաժամի» համար, որոնց հանգեցրել է COVID-19-ի բռնկումը:
Իր ձայնը նահանգին է միացրել նաեւ Միսուրիի գլխավոր դատախազ Էրիկ Շմիտը:
«Վերջին շաբաթների ընթացքում պարզ է դառնում Չինաստանի կառավարության կողմից խաբեությունը, փաստերի աղավաղումը եւ քողարկումը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհը ողողած նենգ վիրուսի ծագումը: Փաստն այն է, որ Չինաստանի կառավարությունն աղավաղել է տեղեկություններն այն մասին, որ իրենք գիտեին վիրուսի` մարդուց մարդու փոխանցվելու մասին... նրանք պատժել են արտահոսքի համար եւ թաքցրել են ապացույցները բացահայտողներից, եւ հետևանքները սարսափելի են»,- ասել է նահանգի գլխավոր դատախազը:
Նա ընդգծել է, որ տեղի ունեցողի համար պատասխանատվություն է կրում Չինաստանը:
Ավելի վաղ նահանգի իշխանությունները Fox News-ին հայտնել էին, որ Միսուրիում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի 5.963 դեպք, մահացել է 215 մարդ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...