Մայիսի 11-ին Ֆրանսիայի բնակիչների միայն 5,7 տոկոսը կհիվանդանա կորոնավիրուսային ինֆեկցիայով
Մայիսի 11-ին ֆրանսիայի բնակիչների միայն 5,7 տոկոսը, այսինքն՝ մոտ 3,7 մլն մարդ կհիվանդանա կորոնավիրուսային ինֆեկցիայով: Այսպիսի եզրահանգում են կատարել Պաստերի ինստիտուտի մասնագետները:
Ինչպես հայտնում է rfi.fr-ը, Ֆրանսիայի Հանրային առողջապահության սանիտարական գործակալության եւ Առողջության ու բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ Պաստերի ինստիտուտի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որի շրջանակում մաթեմատիկական մոդելի միջոցով հաշվարկել են ապաքինվածների եւ վարակվածների թիվը:
Մայիսի 11-ին Ֆրանսիայում նախատեսում են աստիճանաբար սկսել մեղմել կարանտինային միջոցառումները, որոնք ընդունվել էին COVID-19 համավարակը զսպելու համար: Մասնագետները, սակայն, ընդգծում են, որ այդ ժամանակ բնակչության միայն 5,7 տոկոսը կհասցնի հիվանդանալ, իսկ դա ակնհայտորեն բավարար չէ, այսպես կոչված, հավաքական իմունիտետի առաջացման համար:
Համաճարակաբան Սիմոն Կոշմեզը, որը հետազոտության հեղինակներից մեկն է, հայտարարել է, որ հավաքական իմունիտետի ճանապարհով համաճարակի երկրորդ ալիքը կանխել հնարավոր կլիներ, եթե կարանտինը հանելու պահին հիվանդացած լիներ բնակչության 70 տոկոսը: Իսկ COVID-19-ի երկրորդ ալիքից խուսափելու համար կարանտից Ֆրանսիայի դուրս գալը պետք է տեղի ունենա հնարվորինս ավելի հարթ, ասել է մասնագետը:
Պաստերի ինստիտուտում նաեւ հաշվարկել են, որ մարդկանց թիվը, որոնց մոտ վարակման հետեւանքով կառաջանա կամ մոտ ժամանակում կառաջանա կորոնվիրուսային ինֆեկցիայի դեմ իմունիտետ, կախված է նաեւ տարածաշրջանից. փարիզյան Իլ դե Ֆրանս շրջանում նրանք մոտ 12 տոկոս են, մինչդեռ Բրետանիայում կամ Նոր Ակվիտանիայում՝ 2 տոկոս:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...