Իտալիայի իշխանությունները մինչեւ շաբաթվա վերջ կհարպարակեն նորմալ կյանքին վերադառնալու պլանը
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն պատմել է, որ իր կառավարությունը` փորձագիտական խմբերի հետ միասին, աշխատանքներ է տանում մայիսի 4-ից երկիրը նորմալ կյանքին վերադարձնելու պլանի ուղղությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես երեքշաբթի օրը Facebook-ի իր էջին գրել է կաբինետի ղեկավարը, այն կհրապարակվի մինչեւ շաբաթվա վերջ:
«Ես խոստանում եմ մինչեւ այս շաբաթվա վերջ տեղեկացնել ծրագրի մասին եւ հրապարակել դրա բոլոր մանրամասները: Կարելի է ակնկալել, որ մենք կսկսենք այն կիրառել մայիսի 4-ից»,- գրել է Կենտեն:
Ընդ որում, նա նշել է, որ «միանգամից ամեն ինչ բացելն անպատասխանատու որոշում կլիներ»: «Մենք չենք կարող հեռվանալ առավելագույն զգուշության գծից, չենք կարող առաջնորդվել որոշակի կատեգորիաների կարիքների բավարարմամբ: Մենք պետք է նորմալ կյանքի վերադառնանք մանրամասն պլանի հիման վրա, որում հաշվի են առնում բոլոր ներածականները»,- հավելել է վարչապետը:
Իտալիայում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 21-ին: Տեղաշարժման սահմանափակմամբ կարանտինը երկրում գործում է մարտի 10-ից: Դրանից մի քանի օր առաջ փակվել էին նաեւ դպրոցներն ու ուսումնական այլ հաստատությունները: Այնուհետեւ հայտարարվեց առեւտրային գործունեության դադարեցման մասին, ռեստորաններն եւ բարերը փակվեցին: Ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրությունը դադարեցվեց մարտի 22-ին: Սահմանափակող միջոցները ուժի մեջ են մինչեւ մայիսի 3-ը: Դպրոցները, ամենայն հավանականությամբ, չեն բացվի մինչեւ ուսումնական տարվա ավարտը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...