Ավստրալիայում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 70 տոկոսն ապաքինվել է
Ավստրալիայում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 70 տոկոսն ապաքինվել է հիվանդությունից, հայտնում է Daily Mail պարբերականը։
Ավստրալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6629 դեպք, նրանցից 4268-ն ապաքինվել են։
Երկրում կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունից մահացել է 71 մարդ, որից 28-ը՝ Նոր Հարավային Ուելսում, 15-ը ՝ Վիկտորիայում, մնացած նահանգներում գրանցվել են մահվան մեկական դեպքեր, իսկ Հյուսիսային տարածքում մահվան դեպք չի գրանցվել։
Ապրիլի 4-ին հասնելով հիվանդության ակտիվ դեպքերի պիկին (մոտ 5 000)՝ Ավստրալիան երեքշաբթի ցուցանիշը հասցրել է մոտ 2000-ի։
Կայքի փոխանցմամբ՝ Ավստրալիայի իշխանությունների՝ վարակման դեպքերի թիվը ցուցադրող կորագիծը հարթեցնելու ջանքերը հաջողություն են գրանցել․ հիմնական միջոցառումներն են եղել սոցիալական հեռավորությունը պահելու հորդորները, արգելված ուղևորությունները, փակ սահմաններն ու բիզնեսը, առանց որևէ կարևոր պատճառի տունը լքելը, որոնց շնորհիվ 1 ամսից էլ կարճ ժամանակահատվածում հնարավոր է եղել վարակման նոր դեպքերի թիվը նվազեցնել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...