Թրամփը մեկնաբանել է WTI տեսակի նավթի պատմական գնանկումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ WTI տեսակի նավթի գնի անկումը կարճաժամկետ երևույթ է, որը հիմնականում պայմանավորված է ֆինանսական ճնշմամբ: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է ապրիլի 20-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Եթե մեկ ամիսով առաջ գնանք ու նայեք, ապա գինը, կարծում եմ, մեկ բարելի համար 25-28 դոլար կլինի: Սա ավելի շատ ֆինանսական հարց է, քան նավթային իրավիճակ: Սա ընդամենը ֆինանսական ճնշում է: Առաջ ոչ ոք չէր լսել նավթի բացասական գների մասին, բայց սա կարճաժամկետ երևույթ է»,-ասել է Թրամփը:
«Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ՕՊԵԿ+-ը կրճատել են արդյունահանումը: Գործարանները, բիզնեսները փակ են: Մենք շատ նավթ ունենք: Արդյունահանումը կկրճատվի մինչև օրական 20 միլիոն բարելի, Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև կկրճատվի մինչև 15 միլիոն բարել»,-ավելացրել է ԱՄՆ նախագահը:
Ապրիլի 20-ին Նյու Յորքի ապրանքային շուկայում WTI տեսակի նավթի գինը պատմության մեջ առաջին անգամ բացասական ցուցանիշ է գրանցել:
Էներգատարի մայիսի մատակարարումների գինն ընկել է 35,97 դոլարով՝ կազմելով -17,7 դոլար: Հունիսի մատակարարումների գինը ևս ընկել է` հասնելով 20 դոլարի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՕՊԵԿ+-ի երկրները ապրիլի 12-ին կայացած արտահերթ նիստում համաձայնեցրել են կազմակերպության անդամ բոլոր 23 երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատումը: Սակայն ընդհանուր կրճատումը կկազմի ոչ թե օրական 10 մլն բարել, ինչպես ծրագրվում էր, այլ 9,7 մլն բարել, քանի որ Մեքսիկան չի փոխել իր դիրքորոշումը և չի համաձայնել 400 հազար բարելի քվոտային:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...