Ղազախստանում կարանտինային ռեժիմը կմեղմեն
Հնարավոր է Ղազախստանի շրջաններում սանիտարահամաճարակաբանական անվտանգությունը խիստ պահպանելու դեպքում կարանտինը մեղմեն եւ ձեռնարկությունների աշխատանքը սկսեն: Այս մասին կառավարության նիստում ասել է երկրի վարչապետ Ասքար Մամինը, հայտնում է «Sputnik-Ղազախստանը»:
«Ապրիլի 20-ից Նուր Սուլթանում եւ Ալմաթիում կարանտինային ռեժիմը մեղմվել է, վերսկսվել է արդյունաբերական ձռնարկությունների, շինարարական ճյուղի եւ ծառայությունների որոշ տեսակների գործունեությունը. դրանք իրենց գործունեությունն արդեն սկսել են»,- նշել է երկրի վարչապետը:
Ղազախստանում համաճարակաբանական իրավիճակից կախված՝ հետագայում եւս կարանտինի ռեժիմն աստիճանաբար կմեղմեն՝ թույլ տալով մյուս ձեռնարկություններին եւ բիզնեսի սուբյեկտներին աշխատել:
«Նույնպիսի աշխատանք կտարվի նաեւ հանրապետության մյուս տարածքներում: Այդուհանդերձ, դա հնարավոր է միայն սանիտարահամաճարակաբանական անվտանգությունը խիստ պահպանելու դեպքում»,- նշել է Մամինը:
Ղազախստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով ԱԴ էր հայտարարվել մարտի 16-ից եւ երկարացվել մինչեւ մայիսի 1-ը: Ապրիլի 16-ից կարանտինային միջոցառումներն ուժեղացվել են բոլոր տարածքներում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...