Տիեզերքից արված լուսանկարները պատկերում են, թե ինչպես են փոխվել Վենետիկի ջրանցքները կարանտինի ընթացքում
Եվրոպական տիեզերական գործակալությունը երկու լուսանկար է հրապարակել, որոնք պատկերում են իտալական Վենետիկ քաղաքի տեսքը տարբեր ժամանակներում:
Ինչպես փոխանցում է CNN-ը, տիեզերքում ստացված կադրերը, որոնք պատկերվել են 1 տարվա տարբերությամբ, ցույց են տալիս, թե ինչպիսի փոփոխությունների են ենթարկվել քաղաքի հայտնի ջրանցքները համավարակի ընթացքում:
Լուսանկարներից մեկն արվել է 2019 թվականի ապրիլի 19-ին, մյուսը՝ 2020-ի ապրիլի 13-ին: Դրանցում պարզ երևում է, թե ինչքան է պակասել նավակների քանակը Covid-19-ի պատճառով սահմանված կարանտինի ժամանակահատվածում:
Վենետիկը հայտնի է իր ջրային ուղիների ցանցով: Սովորաբար զբոսաշրջիկներով լեփ-լեցուն քաղաքը դատարկվել է մարտի 8-ից ի վեր սահմանված կարանտինից հետո, ինչի արդյունքում զգալիորեն մաքրվել է նաև ջուրը:





















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...