Ուհանի լաբորատորիայում հերքել են լուրերը, թե վիրուսն իրենց կենտրոնից է տարածվել
Չինաստանի՝ կորոնավիրուսի համավարակի բռնկման կենտրոն դարձած Ուհան քաղաքի լաբորատորիայում հերքել են այն հայտարարությունները, թե վիրուսն իրենց կենտրոնից է տարածվել, հայտնում է bloomberg.com կայքը։
Ուհանի կենսաանվտանգության լաբորատորիայի տնօրեն Յուան Չժիմինը հերքել է, թե վիրուսն արտահոսել է լաբորատորիայից ու տարածվել քաղաքում։
Յուանը նաև հերքել է այն լուրերը, թե առաջին վարակակիրը կապի մեջ է եղել Ուհանի վարակաբանության ինստիտուտի հետ, որտեղ տեղակայված է լաբորատորիան՝ նշելով, որ հիմնարկության աշխատակիցներից որևէ մեկի մոտ վարակման դեպք չի գրանցվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կրկին շահարկել էր այդ թեման՝ նշելով, որ եթե համավարակի բռնկումը կանխամտածված կերպով կազմակերպելու համար Չինաստանը պատասխանատու ճանաչվի, ապա այն կառերեսվի հետևանքների։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...