Տիեզերական զբոսաշրջիկները 2022թ. կկարողանան Ամանորը դիմավորել ուղեծրի վրա
Երկու տիեզերական զբոսաշրջիկ որոնք ռուսական «Սոյուզ» տիեզերանավով 2021 թվականի վերջին կմեկնեն Միջազգային տիեզերակայան, կկարողանան առաջին անգամ Ամանորը դիմավորել ուղեծրի վրա, գրում է ria.ru-ն։
2019 թվականի փետրվարին «Ռոսկոսմոս»-ը և ամերիկյան Space Adventures ընկերությունը պայմանագիր են ստորագրել մինչև 2021 թվականի վերջը Միջազգային տիեզերակայան երկու տիեզերական զբոսաշրջիկի թռիչքի վերաբերյալ: Հաղորդվում է, որ «Ռոսկոսմոս»-ն արդեն ձեռնամուխ է եղել «Սոյուզ ՄՍ» տիեզերանավի և «Սոյուզ-2.1ա» հրթիռակրի ստեղծմանը:
Ըստ հաղորդման՝ «Սոյուզ» տիեզերանավի արձակումը՝ երկու զբոսաշրջիկով և ռուս հրամանատար-տիեզերագնացով, ծրագրվում է իրականացնել 2021 թվականի դեկտեմբերին, իսկ վերադարձը Երկիր՝ 2022 թվականի հունվարին: Այսպիսով, զբոսաշրջիկներն առաջին անգամ կկարողանան Նոր տարին տոնել տիեզերքում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...