Գերմանիան երկուշաբթիից սկսած կմեղմի կարանտինային սահմանափակումները, ոչ մեծ խանութները կվերաբացվեն
Գերմանիայի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի առաջացրած ճգնաժամային իրավիճակի ֆոնին առաջին քայլերը կձեռնարկեն կյանքի բնականոն ընթացքին վերադառնալու ուղղությամբ, գրում է The Guardian-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեկ ամիս տևած սահմանափակումներից և կարանտինային ռեժիմից հետո երկրի որոշ շրջաններում երկուշաբթիից սկսած կվերաբացվեն ոչ մեծ խանութները: Բացվելու համար անհրաժեշտ նախապայման է, որպեսզի դրանց մակերեսը 800 քմ-ից ավել չլինի:
Իշխանությունների փոխանցմամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի տարածումը երկրում այժմ վերահսկելի է:
Հայտնի է, որ երկրում գրանցվել է վարակման 145 742, մահվան 4642 և ապաքինման 91 500 դեպք:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 407 439 է, մահացել է 165 073 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...