Իսրայելը սկսել է մեղմել կարանտինը
Կիրակի Իսրայելի իշխանությունները սկսել են թուլացնել որոշ սահմանափակումներ, որոնք մտցվել էին նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, հաղորդում է AFP-ը։
Մասնավորապես, չեղարկվել է ազատ տեղաշարժման արգելքը, ընդ որում՝ կառավարությունում դեռեւս խուսափում են հայտարարել ամբողջ կարանտինը չեղարկելու մասին՝ խուսափելով կորոնավիրուսի տարածման նոր ալիքից։
Վաղ առավոտնյան կառավարությունը քվեարկել է մի շարք արգելքներ չեղարկելու օգտին։ Մասնավորապես, կրկին կբացվեն խոշոր խանութները, հատուկ կարիքներով երեխաների համար դպրոցները, ինչպես նաեւ կրկին կթույլատրվեն հավատացյալների փոքր խմբերով հավաքներն աղոթքների համար, հայտարարել են երկրի վարչապետի գրասենյակում։
Ընդունված որոշումների մեծ մասը հիմնականում ուժի մեջ է մտնում կիրակի, իսկ հատուկ դպրոները կբացվեն երեքշաբթի։
Ըստ կառավարության որոշման՝ կրոնական հավաքներում հավատացյալների թիվը չպետք է գերազանցի 19-ը։ Ընդ որում՝ մարդիկ պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ ու պահպանեն առնվազն 2 մետր հեռավորությունը։
Վերջին տվյալներով՝ Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 360 դեպք, որոնցից 171-ը՝ մահվան ելքով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...