Թրամփը հայտարարել է, որ լավ նամակ է ստացել Քիմ Չեն Ընից
Շաբաթ ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից։
Ընդ որում՝ նա չի նշել մանրամասներ Հյուսիսային Կորեայի առաջնորդի ուղերձի կապակցությամբ։
ԱՄՆ նախագահը նաեւ անդրադարձել է Հյուսիսային Կորեայի փոքր հեռահարության հրթիռներին՝ նշելով, որ Փհենյանն արել է դա վաղուց, եւ իր մոտ հիանալի հարաբերություններ են ստեղծվել Կիմ Չեն Ընի հետ։
«Այո, իհարկե։ Հյուսիսային Կորեային նկատել են փոքր հեռահարության հրթիռներ փորձարկելիս տեւական ժամանակի ընթացքում։ Ես վերջերս նամակ եմ ստացել նրանից․ դա լավ նամակ էր։ Ես կարծում եմ՝ մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Լսեք, եթե ես չընտրվեի, դուք հենց հիմա կլինեիք պատերազմական վիճակում Հյուսիսային Կորեայի հետ»,-նշել է Դոնալդ Թրամփը։
Թրամփը նաեւ չի համաձայնվել կարծիքի հետ, որ նա չափազանց մեծ զիջումներ է անում Փհենյանին՝ ասելով, որ ԱՄՆ-ը խստացրել է պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...