«Չելսիի» ֆուտբոլիստները չեն ցանկանում ընդունել աշխատավարձերի իջեցման առաջարկը
Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով ցանկանում է իջեցնել թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերը, տեղեկացնում է The Telegraph-ը:
«Չելսին» առաջարկել է ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատել 30 տոկոսով, սակայն լոնդոնյան ակումբի խաղացողները դեմ են այդ տարբերակին: Թիմի ֆուտբոլիստների հետ ղեկավարության անունից բանակցում է «Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան:
Նշվում է, որ «Չելսիի» ֆուտբոլիստները պատրաստ են հրաժարվել աշխատավարձերի միայն 10 տոկոսից:
Ավելի վաղ «Չելսին» կորոնավիրուսի դեմ պայքարի համար Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությանը տրամադրել էր ակումբին պատկանող 2 հյուրանոցները:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում