Վատիկանը գրաքննության է ենթարկել պապի կատակն այն մասին, որ վիսկին «իսկական սուրբ ջուր» է
Սեմինարիայի շոտլանդացի սաների հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կատակը շոտլանդական վիսկիի մասին հայտնվել է տեսանյութում: Վատիկանը, սակայն, Սքոթ քոլեջում սեմինարիականների մասին վավերագրական ֆիլմից այդ կադրերը կտրել է, հայտնում է շոտլանդական Daily Record պարբերականը:
Հոլովակում պոնտիֆիկոսը Oban վիսկու շիշը ընդունում է սեմինարիականներից անցյալ տարի Առաքելական պալատում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, բայց Վատիկանի լրատվամիջոցները հայտարարել են, որ այդ հատվածը կտրվել է BCC-ի՝ «Հոգեւորական: Դպրոց» վավերագրական ֆիլմից, որը ցուցադրվելու է կիրակի:
«Մենք նկարահանել ենք սեմինարիայի սաների հետ պապի հանդիպումը: Նրանցից մեկին հանձնարարվել էր պոնտիֆիկոսին փոխանցել մի շիշ վիսկի, քանի որ նրանք գիտեին, որ պապը վիսկի սիրում է»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Տոնի Կիրնին: Նվերն ընդունելով՝ պապը բարձրացրել է շիշը եւ ասել. «Questa e la vera acqua santa», ինչը նշանակում է՝ «Սա իսկական սուրբ ջուր է»,- հայտնել է Կիրնին:
Նրա խոսքով՝ պայմանավորվածություն կար այն հարցի շուրջ, որ ֆիլմը եթեր թողարկելուց առաջ Վատիկանը պետք է տար իր հավանությունը: «Այս պատճառով մենք ֆիլմն ուղարկեցինք նրանց, եւ երբ հետ ուղարկեցին, այդ կտորը հանված էր»,- հավելել է Կիրնին: «Մենք սկզբում իսկապես զայրացած էինք, բայց նրանք պնդեցին, թե չեն ցանկանում բոլորը տեսնեն, որ պապը վիսկին խրախուսում է: Կարծում եմ՝ բավականին զվարճալի է, թե ինչպես է պահպանվում նրա իմիջը»,- ասել է Կիրնին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...