Կիևը դարձել է աշխարհի ամենաաղտոտված խոշոր քաղաքը
Չերնոբիլի փակված ատոմակայանին հարող շրջաններում մոլեգնող հրդեհները ծանր ազդեցություն են գործում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա:
Օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր բարձր աստիճանի: Մասնագետների կարծիքով, Կիևը դարձել է աշխարհի ամենաաղտոտված խոշոր քաղաքը և այդ հակառեկորդի առումով առաջ է անցել չինական Հանչժոու, Չունցին և Շանհայ քաղաքներից:
1986 թվականին Չերնոբիլի ատոմակայանի սարսափելի աղետից հետո ճառագայթող նյութերով ծուխը հասել է նաև Կիև:
Այս պահին, ըստ մասնագետների, փակված ատոմակայանից վտանգ չի բխում:
«Սմոգը հասել է Կիև և Կիևի շրջան, բայց քիմիական և ռադիոակտիվ վտանգ չկա»,- հավաստիացրել է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսի պայմաններում Կիևի շուրջ 3 միլիոն 700 հազար բնակիչներն առանց այն էլ ժամանակի մեծ մասը մնում են տներում, բայց հիմա ստիպված են նաև պատուհանները փակել:
Ոստիկանների փոխանցմամբ, հրդեհները սկսվել են ապրիլի առաջին օրերին՝ միտումնավոր հրկիզումների արդյունքում:
Հրշեջները մարել են հրդեհը, սակայն անցած հինգշաբթի օրը հուժկու քամիները բորբոքել են կրակը և այն վերստին սկսել է տարածվել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...