ԱՄՆ հետախուզությունը լայնամասշտաբ հետաքննություն է իրականացնում Ուհան քաղաքի լաբորատորիայում. Fox News
ԱՄՆ-ն լայնամասշտաբ հետաքննություն է իրականացնում պարզելու համար, թե արդյոք Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիան է դարձել նոր տեսակի կորոնավիրուսի տարածման աղբյուր: Այս մասին Интерфакс-ի հաղորդմամբ՝ ուրբաթ հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Աղբյուրների հաղորդմամբ՝ հետախուզական ծառայությունների գործակալները լաբորատորիայի և կորոնավիրուսի նախնական բռնկման մասին տեղեկություններ են հավաքում, իսկ վերլուծաբաններն իրենց հերթին «տեղի ունեցածի իրական պատկերն են վերականգնում»:
Հետաքննության արդյունքները ներկայացվելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչախմբին: Սպիտակ տունը հետաքննության ընթացքում ստացվածը կօգտագործի համավարակի հարցում Չինաստանին պատասխանատվության ենթարկելու համար, նշում է Fox News-ը:
Հետաքննության ժամանակ տեղեկություներ են ստացվում ոչ միայն բաց աղբյուրներից, այլև գաղտնի: Ուշադրության կենտրոնում է դոկտոր Շի Չժենլիի լաբորատորիայի գործունեությունը: Վերջինս աշխատում էր կորոնավիրուսից պատվաստանյութ և հակավիրուսային դեղորայք ստեղծելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, աղբյոիրների տվյալներով, աշխատանքի ընթացքում հիմնականում օգտագործվել են չղջիկներ:
Ինչպես նշում է Fox News-ը, այս փուլում ԱՄՆ հետախուզությունը և վարչախումբը հերքում են Չինաստանում կորոնավիրուսի՝ որպես բիոլոգիական զենքի արհեստականորեն ստեղծված լինելու հնարավորությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...