Ռոսպոտրեբնադզորի ղեկավար. կորոնավիրուսով վարակվածների կեսի մոտ հիվանդության ախտանիշներ չկան
Կորոնավիրուսով վարակվածների կեսի մոտ հիվանդության ախտանիշներ չկան: Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե երկու շաբաթ առաջ վարակվածների թիվը կազմում էր 10-12 տոկոս, ապա վերջին օրերին այն կազմում է 45-50 տոկոս»,-ասել է նա:
Պոպովան նշել է, որ Ռուսաստանին հաջողվում է պահպանել վիրուսի տարածման դանդաղ տեմպը:
Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ համաճարակաբանության մեջ ընդունված է օգտագործել ոչ թե բացարձակ, այլ հարաբերական ցուցանիշներ: «Այսօր Ռուսաստանում 100 000 բնակչությանն ընկնում է վարակման 17 դեպք, եւ դա 5 անգամ ավելի ցածր է, քանի Կանադայում, 10 անգամ ավելի ցածր, քան Գերմանիայում եւ 20 անգամ ավելի ցածր, քան Շվեյցարիայում»,-հավելել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը:
Կորոնավիրուսի տարածման գագաթնակետը
Պոպովան հույս է հայտնել, որ Ռուսաստանը չի հասնի վարակման մեծ թիվ ունեցող երկրներին:
Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները, որոնք կիրառում է կառավարությունը, ուղղված են նրան, որպեսզի խուսափեն վարակման թվի աճից: Սակայն ամեն ինչ կախված է բնակչության պատասխանատվությունից:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում վարակվածների 80 տոկոսը 60 տարեկանից ցածր մարդիկ են, 5 տոկոսը կազմում են երեխաները, միայն 15 տոկոսն են 60 անց մարդիկ:
«Մեզ մոտ տեսակարար կշիռը չի աճում: Այո, թիվը մեծանում է, սակայն տեսակարար կշիռը՝ ոչ»,-ասել է Պոպովան:
Ընդ որում, բոլոր վարակվածների շրջանում ՍՇՎ-ի տեսակարար կշիռն այժմ նվազում է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...