Դիմակներ՝ փողոցում. Կրե՞լ, թե՞ ոչ
COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի պայմաններում փողոցում պաշտպանական դիմակներ կրելն անիմաստ է, կարծում են Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Բաց օդում դիմակի կրումը աննպատակահարմար է: Փողոցում գտնվելիս օգտակար է թարմ օդ շնչելը եւ դիմակ կրել չարժե»,- պնդում են գերատեսչության մասնագետները:
Փրկարարների խոսքով՝ դիմակն անհրաժեշտ է մարդկանց կուտակման վայրերում, հիվանդներին խնամելիս եւ այն մարդկանց հետ շփվելիս, ում մոտ հիվանդության նշաններ կան:
ԱԻՆ մասնագետները նաեւ նշել են, որ իրականում բժշկական դիմակները արտաքին կամ ներքին կողմ չունեն, ուստի կարեւոր չէ՝ որ կողմից այն կրել. գլխավորն այն է, որ այն շնչուղիները կիպ փակի:
«Կրկնակի չվարակվելու» համար փրկարարները խորհուրդ են տալիս դիմակները հաճախակի փոխել, իսկ հանելուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ:
Իսկ ահա «Ռոսպոտրեբնադզորը» հակառակ հանձնարարականն է տալիս. գերատեսչությունը թողարկել է «Հինգ քայլ սահմանափակող միջոցառումների ավարտին մոտենալու համար» անվանումով հուշաթերթիկ, որի կետերից մեկում նշված է տանից դուրս գալուց հետո «պարտադիր դիմակ օգտագործելու» անհրաժեշտությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...