Կորոնավիրուսի ճգնաժամի բացահայտ հաղթողը. Amazon-ը վայրկյանում 11 000 դոլար է աշխատում համընդհանուր կարանտինի պայմաններում
Amazon առցանց խանութը կորոնավիրուսի համավարակի առաջացրած տնտեսական ճգնաժամի բացահայտ հաղթողն է, ընկերության արժեթղթերի գինը մեկ ամսվա կտրվածքով ավելացել է 1/3-րդով, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Amazon-ից օգտվողները վայրկյանում 11 000 դոլար են ծախսում ընկերության առաջարկած ապրանքների և ծառայությունների վրա:
Պարբերականը նկատում է, որ սրա շնորհիվ ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսն ամրապնդում է իր դիրքերը որպես աշխարհի ամենահարուստ մարդ: Նրա կարողությունը գնահատվում է 138 մլրդ դոլար:
Համավարակի առաջացրած տնտեսական ճգնաժամի հետևանքով բիզնեսի տարբեր ոլորտները զգալի վնաս են կրում, մինչդեռ Amazon-ի պահանջարկը մեծանում է, քանի որ մեկուսացման մեջ գտնվող միլիոնավոր մարդիկ սնվելու, առօրյա կարիքները հոգալու համար դիմում են «առցանց հսկային»:
Ստեղծված իրավիճակում ընկերության արժեթղթերի գինը մեկ ամսում 1689 դոլարից հասել է 2283 դոլարի, ինչի արդյունքում Բեզոսի կարողությունն ավելացել է 6,4 մլրդ դոլարով: Ընկերության կապիտալիզացիան հասել է 1,14 տրլն դոլարի:
Միևնույն ժամանակ Բեզոսը կոշտ քննադատվել է համավարակի պայմաններում դրա տարածման դեմ պայքարը բավականաչափ չֆինանսավորելու համար: Առայսօր նա հարյուր միլիոն դոլար է հատկացրել բարեգործական հիմնադրամներից մեկին: Մինչդեռ Amazon-ը քննադատվել է իր աշխատողներին կորոնավիրուսից պաշտպանելու համար բավարար միջոցներ չձեռնարկելու, նրանց համար ապահով աշխատանքային պայմաններ չստեղծելու համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...