Եվրահանձնաժողովը նշել է ԵՄ-ում կարանտինի չեղարկման 3 չափանիշները
Եվրահանձնաժողովը նշել է ԵՄ-ում կարանտինի չեղարկման 3 չափանիշները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Առաջինը՝ համաճարակաբանական չափանիշը, պետք է հաստատի, որ հիվանդության տարածումը զգալիորեն նվազել է: Այդ մասին կարող է վկայել, օրինակ, վարակման նոր դեպքերի թվի կրճատումը: Երկրորդ չափանիշը սարքավորումների վերականգնում է, առաջին բուժօգնության կառույցների առկայությունը, ինչպես նաեւ մարդկային ռեսուրսը: Եվ վերջապես երրորդ չափանիշը՝ հիվանդության եւ վարակված անձանց կոնտակտների մոնիթորինգային համակարգը»,- ասել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Վերջին շաբաթներին Եվրամիության երկրների մեծամասնությունում վարակվածների թիվը զգալիորեն նվազել է: Ապրիլի 13-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում մինչեւ մայիսի 11-ը կարանտինի երկարաձգման մասին: Ապրիլի 15-ին Բելգիան հայտնել է մինչեւ մայիսի 3-ը կարանտինի երկարաձգման մասին:
Դոնորական տեսահամաժողով
Եվրամիությունը մայիսի 4-ին դոնորական տեսահամաժողով կանցկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու համար: «Մենք պետք պատվաստանյութ ստեղծենք: Դա համաշխարհային խնդիր է: Այդ հարցի շուրջ մենք համագործակցում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ միջազգային գործընկերների հետ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...