«ԱՀԿ-ն պետք է զբաղվի իր գործով, ինչը չի անում». Պոմպեոն մեկնաբանել է Թրամփի՝ ԱՀԿ ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը քննադատել է՝ հայտարարելով, որ կառույցը պետք է «իր գործով զբաղվի»:
Ինչպես նշում է thehill.com-ը, Պոմպեոն այս մասին ասել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին հայտարարությունից ժամեր անց:
«Մենք թափանցիկության կարիք ունենք: Պետք է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր գործով զբաղվի, իրագործի իր առաջնային գործառույթը, այն է՝ երաշխավորել աշխարհում առողջապահական համաշխարհային ասպարեզում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ճիշտ, ոչ ժամանակավրեպ, արդյունավետ, իրականությանը համապատասխանող տեղեկության ստացում: Սակայն նրանք դա չեն ապահովել»,-ասել է պետքարտուղարը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Նա քննադատել էր ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները՝ ընդգծելով, որ կառույցը համարժեք չի արձագանքել կորոնավիրուսի համավարակին։ ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ին մեղադրել է համավարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...