Չեխիայի քաղաքացիներին թույլատրվել է լքել երկիրը հարգելի պատճառներով. «ՌԻԱ Նովոստի»
Չեխիայի քաղաքացիներին երեքշաբթի օրվանից թույլատրվում է հարգելի պատճառներով լքել երկիրը. դա կարող է կապված լինել աշխատանքի, հարազատներին կամ բժշկի այցելելու հետ: Հանրապետությունը, ընդհանուր առմմաբ, շարունակում է գործել COVID-19-ի պատճառով հայտարարված մուտքի եւ ելքի արգելքը. ոստիկանության աշխատակիցները եւ վերահսկողական ծառայություն են իրականացնում երկրի սահմանի բոլոր հատվածներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Կառավարության որոշմամբ, ապրիլի 14-ից հանրապետության քաղաքացիներին թույլատրվում է լքել երկիրը հարգելի պատճառներով, երբ դա կապված է աշխատանքի, բժշկի կամ հարազատներին այցելելու հետ:
Չեխիա վերադառնալուց հետո այդ քաղաքացիները պետք է 14-օրյա կարանտին անցնեն. այս կանոնը չի տարածվում հանրապետության սահմաններից դուրս կարճաժամկետ ուղեւորությունների վրա: Կարանտինի ենթակա չեն նաեւ արտասահման մեկնող բուժաշխատողները: Կառավարության կողմից ավելի վաղ ընդունված որոշումն օտարերկրյա քաղաքացիների` հանրապետություն մուտք գործելու արգելքի մասին մնում է ուժի մեջ»,- նշվում է հաղորդագրության մեջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...