«Երբ ճիշտ ժամանակը գա»․ Թրամփը՝ Եվրոպայի հետ ուղևորությունների սահմանափակումները չեղարկելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Եվրոպայի հետ ուղևորությունների սահմանափակումները չեղարկել այն ժամանակ, երբ հանգամանքները թույլ տան, գրում է ria.ru-ն։
«Ես ցանկանում եմ դա անել ճիշտ ժամանակին», - լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան Եվրոպայի հետ ուղևորությունների սահմանափակումները չեղարկելու վերաբերյալ հարցի:
Թրամփը Շենգենյան գոտու երկրներից ԱՄՆ մուտքի 30-օրյա արգելք է սահմանել մարտի 14-ից և հայտարարել, որ այդ արգելքը կտևի 30 օր: Հրամանագիրը կգործի այնքան ժամանակ, մինչև նախագահը չեղյալ հայտարարի այն։
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 587 155 դեպք, որից 23 644-ը՝ մահվան ելքով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 925 190 դեպք, 119 701-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 447 833 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...