Բրիտանիայի տնտեսությունը կարող է 30%-ով կրճատվել․ Times
Բրիտանիայի ֆինանսների նախարարը գործընկերներին հայտարարել է, որ տնտեսությունը կորոնավիրուսի պատճառով այս եռամսյակում կարող է 30%-ով կրճատվել, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով բրիտանական ԶԼՄ-ներին։
Կորոնավիրուսից մահերի թիվը Մեծ Բրիտանիայում գերազանցել է 10 000-ը, եւ կառավարության ավագ գիտաշխատողը հայտարարել է, որ Բրիտանիան Եվրոպայում ամենատուժած երկիրը դառնալու վտանգի մեջ է։
Կառավարությունը ստիպված է եղել պաշտպանել իր արձագանքը բռնկմանը, քանի որ անբավարար թեսթավորումների, բուժաշխատողների համար պաշտպանիչ միջոցների անբավարարության եւ վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից կարանտինը ուշ սահմանելու պատճառով բողոքները շատ են։
Ջոնսոնը, ով հիվանդացել էր կորոնավիրուսով, այժմ ապաքինվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից, թեեւ պարզ չէ՝ երբ աշխատանքի կվերադառնա։
Կառավարությունը բախվել է առողջապահության ծառայության պահանջարկների եւ տնտեսության միջեւ տառապալի փոխզիջման հետ, ընդ որում՝ վտանգված է նաեւ ազգային բարոյական ոգին։
Times թերթը հայտնել է, որ ֆինանսների նախարար Ռիշի Սունակը գործընկերների հետ քննարկել է 25-30 տոկոսով ՀՆԱ-ի կրճատման հնարավորությունը ապրիլ-հունիս ամիսներին։
Հղում կատարելով չնշված նախարարներին՝ Times-ը հայտնել է, որ Սունակը պնդում է, որ հանուն տնտեսության սոցիալական դիստանցիայի միջոցառումների մեղմացում տեղի ունենա, այն դեպքում, երբ մյուսները դիմադրում են՝ կորոնավիրուսի բռնկաման սրման վտանգի պատճառով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...