DW. Գերմանիայում ապաքինվել է նոր կորոնավիրուսով վարակվածների կեսից ավելին
Գերմանիայում ապաքինվել է SARS-CoV-2 նոր կորոնավիրուսով վարակվածների կեսից ավելին: Երկուշաբթի՝ ապրիլի 13-ին, Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի (RKI) հրապարակած տվյալների համաձայն՝ Գերմանիայում գրանցվել է 123 016 վարակակիր՝ 2537-ով ավելի, քան մեկ օր առաջ, փոխանցում է DW-ն:
Ընդ որում՝ ապաքինվել է 64 300 մարդ՝ ավելի քան 4 հազարով ավելի, քան մեկ օր առաջ: Մեկ օրում կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահացած պացիենտների թիվը մեծացել է 126-ով եւ հասել 2799-ի:
Ըստ RKI տվյալների՝ Գերմանիայում վարակվածների եւ մահվան դեպքերի թիվը երրորդ օրն անընդմեջ նվազում է: Միաժամանակ, RKI-ի հրապարակած տվյալները կարող են ամբողջական չլինել՝ անցած հանգստյան օրերին տեղեկությունների ստացման ուշացումների պատճառով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 15-ին դաշնային հողերի վարչապետների հետ անցկացնելու է հեռախոսային համաժողով՝ քննարկելու համար համաճարակի դեմ պայքարի հետագա գործողությունները: Թեմաներից մեկն է լինելու մտցված սահմանափակումների մեղմացման հնարավորությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...