«Արսենալի» ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձի իջեցումից և բացատրել որոշման պատճառը
Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը չի կարողանում համաձայնության գալ թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատելու հարցում, տեղեկացնում է Mirror-ը:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունն առաջարկել է հաջորդ մրցաշրջանում եվրագավաթային մրցաշարերին չմասնակցելու դեպքում կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը 12.5 տոկոսով: «Արսենալի» ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձի իջեցումից և բացատրել այդ որոշումը նրանով, որ աշխատավարձերի զգալի մասը վճարվում է բոնուսների տեսքով, իսկ եթե ակումբը չմասնակցի Չեմպիոնների լիգային կամ Եվրոպայի լիգային, ապա ֆուտբոլիստներն այսպես թե այնպես զրկվելու են բոնուսներից:
Պրեմյեր լիգայի 28 տուրերից հետո «Արսենալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում