Լուկաշենկոն «կորոնավիրուսային փսիխոզի» ֆոնին կոչ է արել թևաթափ չլինել և պայքարել հանուն կյանքի. «ՌԻԱ Նովոստի»
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առաջացած «փսիխոզի» ֆոնին երկրի բոլոր հիվանդներին կոչ է արել պայքարել հանուն իրենց կյանքի՝ անկախ նրանից կորոնավիրուսով են վարակված, թե այլ հիվանդություն ունեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Լուկաշենկոն երկուշաբթի ընդունել է նախագահի աշխատակազմի ղեկավար Իգոր Սերգեյենկոյին, խորհրդարանի վերին պալատի նախագահ Նատալյա Կոչանովային և առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկին:
Նախագահը սկզբում շնորհակալություն է հայտնել այդ ոչ հեշտ ժամանակաշրջանում առաջնագծում օրուգիշեր պայքարող բժիշկներին, այնուհետև դիմել Է այլ հիվանդություններ ունեցողներին՝ նշելով, «կորոնավիրուսային փսիխոզի» հետևանքով շատերը թևաթափ են եղել և դադարում են պայքարել կյանքի համար։
Նախագահը նշել է, որ կորոնավիրուսի ֆոնին չպետք է մոռանալ նաև ուռուցքաբանական, սրտաբանական հիվանդություններ, շաքարային դիաբետ, ընդհանուր թոքաբորբ, ասթմա ունեցողներին:
Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 864 639 դեպք, որից 115 101-ը՝ մահվան ելքով։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Բելառուսում կորոնավիրուսով վարակվել է 2578 մարդ, գրանցվել է մահվան 25 դեպք։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...