Հիսուս Ամենափրկիչ արձանը լուսավորվել է ի պատիվ կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների․ ABC (լուսանկարներ)
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ Կորկովադու լեռան գագաթին վեր խոյացող Հիսուս Ամենափրկիչ արձանը երեկ լուսավորվել է ի պատիվ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում մարտնչող բուժաշխատողների, հաղորդում է ABC News-ը։
Ավելի վաղ՝ մարտի 18-ին, ի նշան համերաշխության, Հիսուս Ամենափրկիչը լուսավորվել էր մայրցամաքների և համավարակի դեմ պայքարող երկրների դրոշների պատկերներով:
Միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ վիրուսի տարածումը զսպելու նպատակով բրազիլական Չիկո Մենդեսի ինստիտուտը կարգադրել է փակել բոլոր ազգային այգիներն ու հուշարձանները, այդ թվում՝ 38մ բարձրությամբ աշխարհահռչակ արձանը։
Վերջին տվյալներով՝ Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի 22 318 դեպք, որից 1230-ը՝ մահվան ելքով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 853 183 դեպք, 114 248-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 423 625 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...