«Կորոնավիրուսի դեմ պայքարում իրավիճակը մեզ մոտ ավելի լավ է, քան ձեզ մոտ». Ռուհանին` արևմտյան երկրներին
Իրանն ավելի լավ է պայքարում կորոնավիրուսի դեմ, քան արևմուտքը, միևնույն ժամանակ՝ ունենալով «պատժամիջոցային վիրուս»: Այս մասին ապրիլի 12-ին Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի նիստում հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռուհանին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այո, կորոնավիրուսի դեմ պայքարում իրավիճակը մեզ մոտ ավելի լավ է, քան ձեզ մոտ: Դրա գաղտնիքը թաքնված է մեր հիանալի մարդկանց մեջ և դա արդյունքն է մեր բժշկական անձնակազմի ու զինված ուժերի ինքնազոհ պայքարի»,-ասել է Ռուհանին:
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրի նախագահը գնահատել է «համեմատաբար լավ»:
«Մեզ մոտ և ձեզ մոտ կա կորոնավիրուս, սակայն մեզ մոտ ավելի վատ վիրուս կա, որը չկա ձեզ մոտ: Դա պատժամիջոցային վիրուսն է, որին ավելացել է նաև կորոնավիրուսը»,-հայտարարել է Իրանի նախագահը:
Ռուհանին նշել է նաև, որ այդ համեմատությունը կարող է շատերին դուր չգալ, բայց այդպիսին է իրականությունը:
Իրանում վերջին տվյալներով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 70 029 դեպք, 4357 մարդ մահացել է, ավելի քան 42 000-ը` բուժվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 780 909 դեպք, 108 852-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 404 497 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...