Կորոնավիրուսի համավարակը կարող է վտանգել սննդի մատակարարման համաշխարհային շղթան. ՄԱԿ
Նոր տեսակի կորնավիրուսով պայմանավորված համաշխարհային մակարդակով բիզնեսի գործունեության դադարն ու բազմաթիվ երկրներում սահմանված մեկուսացումը կարող են հանգեցնել մատակարարումների շղթայի խափանման և սննդի անապահովության մակարդակի աճի: CNN-ի փոխանցմամբ՝ նման մտավախություն են հայտնել ՄԱԿ-ից:
«Սուպերմարկետների դարակները դեռևս լի են ապրանքներով, սակայն երկարատև համավարակի ճգնաժամը կարող է ծանրաբեռնվածություն ստեղծել մատակարարման համալիր շղթայի համար, որը ներառում է գյուղատնտեսներին, ֆերմերներին, վերամշակող գործարանները, առաքման ծառայությունները, մանրավաճառներին և շատ ուրիշների»,- ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության զեկույցում:
Նշվում է, որ խնդիրը ներկա պահին դեռևս սսնդի պակասը չէ, այլ աշխարհում կիրառվող միջոցները համավարակի դեմ պայքարի համար:
Սահմանների փակումը, տեղաշարժման սահմանափակումները և ավիացիոն և բեռնափոխադրման ոլորտում տեղի ունեցող խափանումները բարդացրել են սննդի արդյունաբերությունը և ապրանքների միջազգային փոխադրումը՝ վտանգի առաջ կանգնեցնելով այն երկրներին, որոնք սննդի քիչ աղբյուրներ ունեն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...