Մոսկվայում անցագրային ռեժիմ կսահմանվի. РИА Новости
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հաջորդ շաբաթ անցագրային ռեժիմ կսահմանվի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարությունը:
Մոսկվայի քաղաքապետի խոսքով՝ անցագրային ռեժիմը կգործի փուլերով. նախ այն սահմանված կլինի աշխատանքի գնալու համար, ապա` այլ նպատակների, իսկ երրորդ փուլում` անհրաժեշտության դեպքում շրջանների ներսում տեղաշարժվելու համար:
Նշվում է, որ ժամկետների վերաբերյալ հավելյալ կհաղորդվի։
Սոբյանինն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը համաձայնեցված է երկրի ղեկավարության հետ: Քաղաքային իշխանությունները իրավունք են ունենալու ստուգել անցագրեր ստանալու համար քաղաքացիների տրամադրած տվյալների հավաստիությունը:
Քաղաքապետի խոսքով՝ Մոսկվայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը երկուշաբթի օրվանից վատթարանում է. ավելանում է վարակված անձանց թիվը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...