ՀՅԴ-ն իր պատգամավորին մեկուսացրել է եւ «ձեռքերը լվացել» նրանից
«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ խորհրդարանում Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանի մտքի «գոհարներն» այն մասին, թե այն հայերիս հարիր չէ եւ նման է «գործ տալու» ինստիտուտի, բավական լայն արձագանք էր գտել:
Ուշագրավ էր այն, որ վերոնշյալի մասին ՀՅԴ-ական կարկառուն ներկայացուցիչները բավական չեզոք մեկնաբանություններ էին տվել՝ նաեւ ակնարկելով, որ Ա. Կարապետյանը կուսակցական չէ եւ ընտրվել է վարկանիշային ընտրակարգով: Բայց պարզվում է՝ ՀՅԴ-ն միայն այսքանով չի սահմանափակվել եւ որոշել է լրիվ «ձեռքերը լվանալ» Ա. Կարապետյանից:
«Իրավունքը» երեկ խորհրդարանում նկատեց, որ Ա. Կարապետյանի աշխատասենյակը ոչ թե ՀՅԴ-ական պատգամավորների շարքում է, այլ ճիշտ հակառակ ուղղությամբ: Հարազատ խմբակցության պատգամավորների փոխարեն, երիտասարդ պատգամավորի աշխատասենյակը հայտնվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի եւ «Ծառուկյան» դաշինք ծխորհրդարանական խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի աշխատասենյակների արանքում:
Համաձայնեք, որ թեպետ երիտասարդ պատգամավորը զրկվել է ՀՅԴ-ական ընկերակցությունից, բայց լիովին իրեն ապահովագրել է, քանի որ հարեւանությամբ «գործ տվողներ» հաստատ չեն լինի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...