Հրայր Թովմասյանի գործով Մուկուչյանը ցուցմունք է տվել
«Ժողովուրդ» թերթը գրևում է․ «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ՝ Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, որպես վկա, հարցաքննվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Ինչպես հայտնի է, ըստ նախաքննական մարմնի՝ հիմնավորվել է Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը: Բանն այն է, որ այդ տարածքը վարձակալել է ԿԸՀ նախագահի կինը եւ այնտեղ նոտարական գործունեություն ծավալել:
Եվ, ահա, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքները հայտնվել են «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարածքում նոտարական գործունեություն իրականացնելու համար Տիգրան Մուկուչյանի կնոջ դեպքում ավելի քիչ վարձավճար է սահմանվել, քան մյուսների համար։
Եվ, ահա, հարցաքննության ժամանակ քննիչը հետաքրքրվել է՝ ԿԸՀ նախագահն ինչով կպայմանավորի, որ իր կնոջ համար նույն տարածքում, մյուսների համեմատ, առավել ձեռնտու պայմաններով է տարածքը վարձակալությամբ տրամադրվել: Թե ինչ է պատասխանել այս հարցին ԿԸՀ նախագահը, եւ թե ինչ ցուցմունք է տվել, կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին