NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին
NASA և Եվրոպական հարավային աստղադիտարանը (ESO) հաստատել են, որ SpaceX-ի Falcon 9 հրթիռի վերին աստիճանը ընկել է Լուսնի մակերևույթին։ «Օգոստոսի 5-ի վաղ առավոտյան Falcon 9 հրթիռի վերին աստիճանը չնախատեսված կերպով ընկել է Լուսնի մակերևույթին», - NASA-ի հրապարակած տեսանյութում հայտնել է գործակալության գիտաշխատող Քելսի Յանգը։
Հարվածի հետևանքները հաջողվել է գրանցել նաև ESO-ի աստղագետներին՝ Չիլիում գտնվող Պարանալ աստղադիտարանի աստղադիտակի միջոցով։ ESO-ից հայտնել են, որ աստղադիտակը ֆիքսել է նատրիումի և լիթիումի գոլորշիների սպեկտրային գծեր այն ամպում, որը ձևավորվել է հարվածից հետո և դիտվել է մոտ 5-10 րոպե։
ESO-ի հետազոտական խմբի ղեկավար Կարլ Շմիդտը նշել է, որ ամպում հայտնաբերված նատրիումը, ամենայն հավանականությամբ, առաջացել է Լուսնի հողից, իսկ լիթիումը, հավանաբար, դուրս է եկել հենց հրթիռի բաղադրիչներից և ունի երկրային ծագում։ Falcon 9 հրթիռի վերին աստիճանը 2025 թվականին Լուսնի ուղեծիր էր հասցրել Blue Ghost 1 վայրէջքի սարքը։ Մոտ մեկ տարի անց սիրողական աստղագետները նկատել էին, որ հրթիռի արագացուցիչ հատվածը կարող է բախվել Լուսնին, ինչը հետագայում հաստատել էին նաև NASA-ի մասնագետները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից