ԱՀԿ գլխավոր տնօրենը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին COVID-19-ի բռնկման քաղաքականացման մասին
ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրոս Ադխանոմ Հեբրեյսուսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին COVID-19-ի բռնկման քաղաքականացման մասին՝ «եթե դուք չեք ցանկանում տեսնել ավելի շատ դիեր»,-հաղորդում է CNBC-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է կորոնավիրուսի բռնկման հարցում ԱՀԿ արձագանքը եւ սպառնացել կրճատել ֆինանսավորումը:
«Բոլոր քաղաքական կուսակցությունների ուշադրության կենտրոնում պետք է լինի իրենց ժողովրդի փրկությունը, խնդրում եմ չքաղաքականացնել այս վիրուսը»,-ասել է ԱՀԿ գործադիր տնօրենը՝ միասնության կոչ անելով ամբողջ աշխարհում: Նրա խոսքով՝ այդ վիրուսը կօգտագործի տարաձայնությունները քաղաքական կուսակցությունների, կրոնական խմբարի կամ տարբեր ժողովուրդների միջեւ ավելի մեծ թափով տարածվելու համար: «Առանց միասնության ցանկացած երկիր, որն անգամ ունի ամենալավ առողջապահական համակարգը, կկանգնի դժվարության առաջ: Սա է մեր հայտարարությունը՝ միասնություն ազգային մակարդակում»,-ասել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...