Մարդիկ նախընտրում են տուրիզմի համար ընտրել մերձակա երկրները. բելառուս փորձագետ
Հետկորոնավիրուսային տուրիզմը կփոխի իր ուղղությունը: Այս մասին ապրիլի 8-ին կայացած Մինսկ-Երեւան-Քիշնեւ-Մոսկվա-Թբիլիսի համատեղ տեսահամաժողովի ժամանակ ասաց Բելառուսի Տուրիստական ինդուստրիայի հանրապետական միության վարչության նախագահ Ֆիլիպ Գուլին:
Նրա խոսքով՝ տուրիզմը կդառնա ավելի շատ տարածաշրջանային, առանց որեւէ էկզոտիկայի: «Շուկայում այսպիսի իրավիճակ կիշխի, համենայնդեպս, առաջիկա մի քանի տարիներին: Հեռագնա էկզոտիկայի հանդեպ հետաքրքրությունն անկում կապրի: Մարդիկ նախապատվություն կտան հանգստի համար այնպիսի երկրներ ընտրել, որտեղ հասնելու համար կարիք չկա մի քանի երթուղի փոխել»,- պարզաբանեց Գուլին:
Նա, մասնավորապես, նշեց, որ 27-ից մինչեւ 45 տարեկան մարդիկ վերջին 1,5 տարում ընտրել են ոչ թե ծովը, արեւը, լողափը, այլ ավելի շատ ուժերի վերականգնմանն ու կազդուրմանն ուղղված հանգիստը, ինչպիսին է այցելությունը փշատերեւ անտառներ, լեռներ եւ նույն ծով, բայց ոչ հեռավոր երկրներում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...