Արհեստական շահարկումներ Արցախում. ովքեր են մասնակցել բողոքի ակցիային
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում նախօրեին բողոքի ակցիա է կազմակերպվել, որին մասնակցել են ընտրություններում պարտված որոշ թեկնածուների եւ քաղաքական ուժերի կողմնակիցները՝ թվով 200 մարդ: Ճիշտ է՝ երկրորդ փուլ դուրս եկած Մասիս Մայիլյանը կոչ է արել իր ընտրողներին՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ընտրատեղամասեր չգնալ ու, ըստ էության, ընդունել ընտրությունների առաջին փուլի արդյունքները, սակայն նրան միացած որոշ խմբեր մասնակցել են ակցիային:
Արցախի հեղափոխական կուսակցության անդամներից բացի, ակցիային որոշակի մասնակցություն են ունեցել «Սասնա ծռերի» «արցախյան թեւը», նվազագույն ձայներ հավաքած նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանի թիմի որոշ անդամներ եւ անհատ քաղաքացիներ, որոնք զուտ ականատեսի կարգավիճակում են եղել, որովհետեւ հավաքը Ստեփանակերտի բանուկ հատվածում է կազմակերպված եղել:
Ակցիայի մասնակիցները խոսել են ընտրական պրոցեսների՝ ոչ պատշաճ ձեւով կազմակերպման, երկրում կորոնավիրուսի վարակի դեմ կատարվող ոչ բավարար աշխատանքների մասին:
Հետաքրքրական է, որ «կարանտինի» անհրաժեշտության մասին խոսող ակցիայի կազմակերպիչները հենց իրենք վարակի տարածման կանխման կանոնները չեն պահպանել եւ 200-ին մոտ մարդկանց հավաք են կազմակերպել: Ի դեպ, պետք է նշել, որ սա փաստացի հետընտրական փուլի միակ ակցիան է եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին