Ռոբերտ Քենեդիի թոռնուհու և նրա 8-ամյա որդու որոնողական աշխատանքները դադարեցվել են. նրանց մահացած են ճանաչել
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդիի թոռնուհու և նրա ութամյա որդու որոնողական աշխատանքները դադարեցվել են: USA Today պարբերականի փոխանցմամբ՝ նրանք մահացած են ճանաչվել, հաղորդում է ТАСС-ը:
40-ամյա Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքքինը և նրա որդի Գիդեոն Ջոզեֆ Քենեդի Մաքքինն անհետացելէին հինգշաբթի ցերեկը Մերիլենդ նահանգի Չեսապիկի ծոցում կանոեով նավարկելու ժամանակ։ Թոռնուհու ամուսինը՝ Դևիդ Մաքքինն ավելի վաղ հաստատել էր նրանց անհետացման մասին տեղեկությունը։
Նշվում է, որ շրջված կանոեն ապրիլի 3-ի երեկոյան հայտնաբերվել էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ վերջին անգամ նկատել էին այն: Դրանից հետո որոնողական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով:

Դևիդ Մաքքինը հայտնել է, որ մահացածների դիերը հայտնաբերելու գործողությունը շարունակվելու է: «Արդեն անցել է ավելի քան 24 ժամ, և նրանց ողջ լինելու շանսերը անհավատալիորեն փոքր են: Պարզ է, որ Մեյվն ու Գիդեոնը մահացել են»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...