Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել բարձր պատրաստվածության ռեժիմի` մինչեւ ապրիլի 26-ը երկարաձգման մասին
Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել խնդրել Պատգամավորների կոնգրեսին (խորհրդարանի ստորին պալատ) կորոնավիրուսի տարածման պատճառով երկարաձգել բարձր պատրաստվածության ռեժիմը մինչեւ ապրիլի 26-ը, հայտնում է El Pais թերթը:
15 օրով ռեժիմի հայտարարումն Իսպանիայի Նախարարների խորհրդի կողմից հաստատվել էր մարտի 14-ին: Այս միջոցառումն իշխանություններին թույլ տվեց սահմանափակել բնակիչների տեղաշարժն ամբողջ երկրում, բացառությամբ` ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի: Ռեժիմը կարող է երկարաձգվել խորհրդարանի հաստատմամբ:
Իսպանիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր հունվարի 31-ին: Վարակվածների թիվը սկսեց կտրուկ աճել Իտալիայում տեղական բռնկման հայտնաբերումից հետո: Թագավորությունում արդեն մոտ 125 հազար հիվանդ է գրանցվել, մահացել է 11 744 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր տեսակի կորոնավիրուսը պանդեմիա էր ճանաչել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...