Հայ դատի գրասենյակը պետդեպին կոչ է արել Հայաստանին տրամադրվող 25 մլն–ի օգնությունն ուղղել համավարակի դեմ պայքարին
ՀՅԴ Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակը դիմել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի քարտուղար Մայք Պոմպեոյին, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը 25 մլն դոլարի օգնություն տրամադրի Հայաստանին կորոնավիրուսի հաղթահարման նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի հանձնախմբի կայքից։
Պետդեպին ուղղված նամակում Հայ դատի հանձնախմբի համակարգող Րաֆֆի Համբարյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել պետդեպին՝ ավելի վաղ Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում 1,1 մլն դոլարի օգնություն տրամադրելու համար:
Րաֆֆի Համբարյանը կոչ է արել Կոնգրեսի կողմից Հայաստանին հատկացվող օգնության փաթեթից 25 մլն դոլարը վերահասցեավորել որպես COVID-19 պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում Հաայստանին հատկացվող օգնություն՝ որը կուղղվի անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերմանը, տեխնիկական աջակցությանն ու ռիսկային ընտանիքներին աջակցությանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...