Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Աշխարհ

Իսրայելական սկանդալային լրտեսական ընկերությունը կորոնավիրուսի մոնիթորիգի համար կառավարություններին ԾԱ է առաջարկում. BBC

Կիբեռնավտանգության հարցերով զբաղվող իսրայելական վիճելի ընկերությունը ծրագրային ապահովում է մշակում, որը կորոնավիրուսի մոնիթորինգի եւ տարածման կանխատեսման համար օգտագործում է բջջային հեռախոսների տվյալները, փոխանցում է BBC-ն:

NSO ընկերությունը պնդում է, որ կառավարությունների հետ բանակցություններ է վարում ամբողջ աշխարհում, եւ որոշներն արդեն այդ ծրագիրը թեստավորում են:

WhatsApp-ն ավելի վաղ ընկերության դեմ հայց էր ներկայացրել այն պատճառով, որ ընկերությունը վնասաբեր ծրագրեր է ուղարկել իրավապաշտպանների եւ լրագրողների հեռախոսներին: NSO-ն նաեւ դատական հայցի է բախվել, որում նրան մեղադրում են Սաուդյան Արաբիայի կառավարությանը ծրագրային ապահովման մատակարարումների մեջ, որը, ինչպես հաղորդվում է, օգտագործվել է երկրում լրագրող Ջամալ Խաշոգջիին հետեւելու համար՝ մինչեւ նրա սպանությունը: Ընկերությունն ինքը պնդում է, որ իր արտադրանքը «լիցենզավորված է բացառապես կառավարություններին եւ իրավապահ մարմիններին հնարավորություն ընձեռելու օրինականորեն պայքարել ահաբեկչության եւ հանցավորության դեմ»:

Հիմա ընկերությունը որոշել է իր գործիքներն օգտագործել ավելի լավ հասկանալու համար, թե կորոնավիրուսն ինչպես է տարածվում:

«Խոսքը կառավարություններին հնարավորություն տրամադրելու մասին է հասկանալու իրավիճակը, որին բախվում են, եւ հիմնավորված որոշումներ ընդունելու: Սա իսկապես հզոր ծրագրային ապահովում է»,- հայտարարել են ընկերությունից՝ հավաստիացնելով, որ իր աշխատակիցները որեւիցե տվյալի հասանելիություն չեն ունենալու, բայց իր ԾԱ-ն ավելի լավ կաշխատի, եթե կառավարությունը բջջային կապի տեղական օպերատորներին խնդրի տեղեկություններ տրամադրել երկրում յուրաքանչյուր օգտատիրոջ մասին: Այնուհետեւ յուրաքանչյուրին, ով, ինչպես հայտնի է, վարակված է Covid-19-ով, կարելի է հետեւել քարտեզով, որտեղ նշված կլինեն մարդիկ, որոնց հետ նա հանդիպել է, վայրերը, որոնք այցելել է մինչեւ ախտանիշների հայտնվելը:

Citizen Lab-ի աշխատակից Ջոն Սքոթ Ռեյլթոնը, սակայն, ասել է, որ կառավարությունները հիմարություն կանեն, եթե օգտագործեն այս համակարգը: «Վերջինն, ինչը մեզ անհրաժեշտ է, գաղտնի ընկերությունն է, որը հավակնում է համավարակի խնդրի լուծմանը, բայց հրաժարվում է ասել, թե իր հաճախորդներն ովքեր են»,- ասել է նա:

Բջջային ցանցերից իր հաճախորդների տվյալները փոխանցել պահանջող ծրագրային ապահովումն իրենից միանգամայն այլ մոտեցում է ներկայացնում, քան շփումներին հետեւելու համար նախատեսված հավելվածները, որոնք քննարկվում են Մեծ Բրիտանիայում եւ եվրոպական շատ այլ երկրներում:

Այդպիսի հավելվածներն օգտագործելու են հեռախոսի Bluetooth միացում՝ օգտատերերին իրազեկելու համար, եթե իրենք շփվում են վիրուսով վարակված մեկի հետ, եւ գրեթե հավանական է, որ բեռնվելու են կամավոր հիմունքով:

Citizen Lab-ը նախկինում հետազոտել է NSO Pegasus-ի ծրագրային ապահովումը: Ապացույցներ են հայտնաբերվել, որ Մեքսիկայից մինչեւ Մերձավոր Արեւելքի երկրներ այն գաղտնի տեղադրվել է լրագրողների եւ այլախոհների հեռախոսների մեջ. «Ես չեմ կարող ավելի լավ ապրանքանիշ ստեղծել, որը քաղաքացիներին կստիպի նյարդայնանալ իրենց հետեւելու կառավարության ջանքերի պատճառով»: