Յակուձաների թիվը կտրուկ նվազել է
Ճապոնիայում յակուձա հանցավոր խմբավորման անդամների թվի կտրուկ անկում է գրանցվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով «Նիքքեյ» պարբերականին։
Այսպես, Ճապոնիայի Ոստիկանության գլխավոր վարչության տվյալներով, որոնց հղում է անում պարբերականը, 2019 թվականին երկրում եղել է ընդհանուր առմամբ շուրջ 14.4 հազար անդամ եւ հանցավոր խմբավորմանն անդամակցելու շուրջ 13.8 հազար թեկնածու։ Ինչպես նշել են ոստիկանությունում՝ դա ամենացածր ցուցանիշներն են 1958 թվականից ի վեր։
Ներկայում յակուձա խոշորագույն խմբավորումն է «Յամագուտի-գումի»-ն․ դրանում հաշվարկվում է շուրջ 9 հազար մարդ։ Երկրորդ տեղում է «Սումիյոսի-քայ»-ը, որում կա 4.5 հազար մասնակից։ «Ինագավա-քայ» խմբավորման մեջ հաշվարկվում է 3.4 հազար մասնակից, իսկ «Քոբե Յամագուտի-գումի»-ում՝ շուրջ 3 հազար մարդ 2015 թվականի դրությամբ։
Ոստիկանությունում պարզաբանել են, որ Ճապոնիայում յակուձայի թվի կրճատում է նկատվում արդեն 18 տարվա ընթացքում։ Դա կապված է ազդեցության ոլորտների վերաբաշխման եւ հանցավոր խմբավորումների ներսում կոնֆլիկտների, յակուձային ֆինանսական օգնություն ցուցաբերող ընկերությունների նկատմամբ պատժի խստացման, ինչպես նաեւ մաֆիայի դեմ տարածաշրջանային վարչությունների ջանքերի միավորման հետ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...