Թրամփը բացատրել է, թե ինչու է խուսափում բժշկական դիմակ կրելուց. Интерфакс
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու նպատալով չի պատրաստվում բժշկական դիմակ կրել: Նրա կարծիքով՝ դա ԱՄՆ-ի առաջնորդի կարգավիճակին համապատասխան չէ: Այս մասին գրում է Интерфакс-ը:
«Ես ինձ լավ եմ զգում և չեմ պատրաստվում դա անել: Գիտեք, նստել նախագահական նստավայրում և դիմակ կրել, միևնույն ժամանակ ողջունել նախագահների, վարչապետների, արքաների, թագուհիների… նույնիսկ չգիտեմ, դա ինձ համար չէ»,- ասել է Թրամփն ու հավելել, որ, հնարավոր է, այս առումով փոխի կարծիքը, բայց, հուսով է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը «շատ շուտով կավարտվի»:
Հավելենք, որ աշխարհում վարակվածների թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է: Վերջին տվյալներով՝ երկրում վարակվածների թիվը գերազանցում է 277 000-ը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...