Վարակը մեզ ապացուցեց, թե ինչքան անպաշտպան է մարդը բնության առաջ, ինչքան սին են բուժելու, փրկելու, երկարակեցության բոլոր բանաձևերը
«Հրապարակը» գրում է․ «Ողջ աշխարհը հետևում է վարակի տարածման տեմպերին և զոհերի վիճակագրությանը՝ այնպես, ինչպես, հավանաբար, 1941-45 թվականներին մեր պապերն ու հայրերն են հետևել պատերազմի դաշտից եկող տեղեկություններին և ռազմաճակատից ստացվող «սև թղթերին»։
Ու չնայած զոհերի քանակն անհամադրելի է՝ միայն ՍՍՀՄ-ը, ըստ պաշտոնական տվյալների, 20 միլիոն զոհ է տվել Երկրորդ համաշխարհային պատերազմում, և ոչ միայն մարդիկ են զոհվել, այլև բնակավայրեր ավերվել, սով ու հուսահատություն է տիրել, սակայն 20-րդ դարի կեսի դեպքերը պակաս ողբերգական են թվում։ Եվ պատճառն այն է, որ թշնամին հայտնի էր, և մարդիկ զոհվում էին հանուն հայրենիքի։
Այսօր թշնամին անհայտ է և անշոշափելի։ Դու չգիտես՝ այն որտեղից կգա և երբ կհասնի քեզ։ 21-րդ դարի վարակն էլ նման է 21-րդ դարին։ Տեխնոլոգիական առաջընթացին, մարդկային ինտելեկտին և բնույթին խիստ համարժեք թշնամի է այսօր մեր առաջ կանգնած։
Եվ չնայած երեկվա դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահերի քանակը չէր գերազանցում 40 հազարը, ինչը միլիարդի մեջ կաթիլ է ծովում, սակայն այն տագնապեցնող է և զայրացնող։
Նախ, որովհետև մարդիկ չգիտեն, թե ինչքան կշարունակվի պանդեմիան և ինչ չափեր կընդգրկի, երկրորդը՝ շատ անարդար է մեռնել ինչ-որ մի անհայտ վիրուսից, որի դեմ պայքարի եղանակը մարդկությունը, չնայած իր ինտելեկտին ու դարերի ընթացքում կուտակած գիտելիքներին, չի կարողանում գտնել։
Բայց այս վարակի դասերն էլ ուսանելի են։ Այն մեզ ապացուցեց, թե ինչքան անպաշտպան է մարդը բնության առաջ։ Ինչքան սին են բուժելու, փրկելու, երկարակեցության մեր բոլոր բանաձևերը։ Ինչքան շատ ենք ապրել կոմֆորտի ու երաշխավորված բարեկեցության պայմաններում և ինչպես ենք խուճապի մատնվում այդ բարեկեցության փոքր-ինչ սասանումից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին