1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Զանգեզուրի, Նախիջեւանի ենթակումը Ադրբեջանին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանի պնդմամբ, նպատակ էր հետապնդում ցամաքային կապ ստեղծել թուրքական պետության ու Ադրբեջան պետության միջեւ, եւ սա հենց «Մեծ թուրանի» ստեղծման ճանապարհին առաջին քայլերից մեկն էր:
Իսկ ինչպե՞ս են փաստերը ներկայացնում ադրբեջանցիները: Ըստ նրանց` Հայաստանի Հանրապետության տարածքից, որն այդ ժամանակ կտրված էր Ղարաբաղից, երկու ջոկատ ներթափանցել է Շուշի, ապստամբություն է բարձրացրել, եւ «խեղճ» ադրբեջանցիները հակահարված են տվել դիվերսատներին, փորձել նման ձեւով կանխել իրավիճակը.
«Իրականում, որեւէ ապստամբություն տեղի չի ունեցել: Ղարաբաղի բնակչությունն ինքնապաշտպանական գործողություններ է իրականացրել, այդպիսով` կարողացել են Ասկերանը զերծ պահել կոտորածներից:
Որոշ բնակավայրերում Սուլթանովը չկարողացավ իր նպատակին հասնել: Իսկ ապստամբության այս պատրվակը շահարկվում է Շուշիի կոտորածներն արդարացնելու համար: Ճիշտ այնպես, ինչպես Արեւմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում մեր ինքնապաշտպանական մարտերը, օրինակ` Վանը, Շապին Գարահիսարը, Մուսալեռը թուրքերը փորձում են որպես ապստամբություն, դավաճանություն ներկայացնել եւ դրանով արդարացնել իրենց ցեղասպանական հանցագործությունները:
Սա դասական թուրքական մոտեցում է, երբ զոհ ժողովրդին վերագրվում է հանցանք, կեղծ մեղադրանք` փորձելով խուսափել ծանր հանցագործության համար պատասխանատվությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին