Բավրա» մաքսակետի պետի անունը սկանդալի մեջ հայտնվեց, երբ Շիրակի մաքսայինի պետը գլխամասային կառույցում նոր պաշտոն ստացավ
«Հայկական ժամանակը» գրում է. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենամ:
Նախորդ ամսվա վերջերին՝ մայիսի 26-ին, մաքսային ծառայության Շիրակի տարածքային մաքսատանն աղմկահարույց ձերբակալություն տեղի ունեցավ: Ձերբակալվեց «Բավրա» մաքսակետի պետ Երեմ Սարգսյանը, որը մեղադրվեց կաշառակերության մեջ:
Հետաքրքիրն այն է, որ Երեմ Սարգսյանի անունը կոռուպցիոն սկանդալային գործարքների մեջ շրջանառվում էր նաև ավելի վաղ, սակայն այն հանրությանը պաշտոնական մակարդակով հասանելի դարձավ հետո, երբ մաքսային ծառայության Շիրակի տարածքային պետը՝ Կարեն Մանուկյանը, ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից և գլխամասային կառույցում նշանակվեց մաքսասակագնային վարչության պետի տեղակալ:
Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կարեն Մանուկյանն ազգակցական կապեր ունի ՀՀԿ-ական, նախկին ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ:
Այժմ մաքսային ծառայության Շիրակի տարածքային պետի պաշտոնում Կարեն Մանուկյանին փոխարինում է երևանաբնակ Սուրեն Ղազարյանը: Նա 2014 թվականից մինչև 2017 թվականը զբաղեցնում էր Ակցիզային հարկով հարկվող մասնագիտացված մաքսատան պետի պաշտոնը: Այս ոլորտում է 2003 թվականից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...