«Հանուն մեր ֆերմայի» չի մասնակցել
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ազդարարի» մասին օրենքը «ոչ հայեցի» ու «հայու գենին դեմ» համարող ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը երեկ բացակայել ու չի մասնակցել օրենքի 2–րդ ընթերցմամբ քվեարկությանը: Փոխարենը ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ–ն մեկ մարդու պես կողմ է քվեարկել օրինագծին:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Կարապետյանն ԱԺ ամբիոնից ասել էր, որ դա գործ տալու ինստիտուտ է. «Մենք, իմ կարծիքով, հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք, իմ կարծիքով նման բան սահմանելը մեր երկրին հարիր չի: Եկեք հայ մնանք»:
Նշենք, որ չնայած ՀՀԿ–ականների մի մասն էլ զրույցներում դեմ է արտահայտվել այս օրենքին, սակայն բոլորը միաձայն կողմ են քվեարկել:
Ըստ նախագծի՝ ազդարարը «սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...