ՄՕԿ նախագահ. Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել հաջորդ գարնանը
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2020թ. ամառային Օլիմպիական խաղերը, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվեցին, կարող են անցկացվել 2021թ. գարնանը:
«Ճապոնիայի իշխանությունների հետ մենք համաձայնության ենք եկել Օլիմպիական խաղերը մինչև 1 տարի ժամկետով հետաձգելու հարցում: Հետևաբար, խաղերը կարող են անցկացվել նաև հաջորդ գարնանը: Այս պահին քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները և կընտրենք դրանցից լավագույնը:
Հաջորդ տարի անցկացվելիք Օլիմպիական խաղերը կտարբերվեն նախորդ բոլոր խաղերից: Տոկիո-2020-ը կխորհրդանշի մարդկության հաղթանակը կորոնավիրուսի նկատմամբ»,- Բախի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց Տոկիո-2020-ի խաղերը 1 տարով հետաձգելու մասին: Հայտարարությունում նշվում էր, որ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում